չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում. կա տուժած

Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում. կա տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1995 թ․) և  «Hyundai sonata» մակնիշների (վարորդ՝ Հայկ Ղ․, ծնված 1990 թ․) ավտոմեքենաները: Դավիթ Մ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

  • Կիսվել: