երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քանդված պատը կառուցելու համար պետք էր ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի. Մ. Առաքելյան

Քանդված պատը կառուցելու համար պետք էր ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի. Մ. Առաքելյան

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Ծիծեռնակաբերդի խճուղու մեկ երթևեկելի գիծը դարձել է պատմություն՝ Քանդված Պատի պատմություն։ Ֆեյսբուքյան իր էջում Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ճանապարհահատվածին է անդրադարձել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ու ներկայացրել լուսանկարներ:

Նրա խոսքով` քանդվածը կառուցելու համար պետք էր ընդամենը մի քանի շաբաթ, բայց անցել է մեկ տարուց ավելի: «Չկա նվիրում քաղաքին, չկա պրոֆեսիոնալիզմ»,- գրել է նա՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել մանրամասներ:

 

  • Կիսվել: