Հոկտեմբերի 12-ը Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է (տեսանյութ)
Երեք եղբայրներից ամենաժիրն ու ամենաչարաճճին` 4- ամյա Արմանը քանի օր է ծնկների ցավից ոտքը գետնին չի դնում: Անսպասելի ախտորոշման մասին ծնողներն առաջին անգամ էին լսում` պատանեկան արթրիտ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Հաշմանադամության հասցնող հիվանդությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցը դեղորայքային ներարկումն է. Արմանն այն ամբողջ կյանքում պարբերաբար պետք է ստանա:
Պատանեկան արթրիտ ախտորոշումն ունեցող ևս 7 տասնյակ երեխա արդեն 2 տարի է պետության կողմից ստանում է, մինչ այդ գրեթե բոլորի համար ֆինանսապես անհասանելի, թանկարժեք դեղը:
Արդյունքի մասին ամենախոսուն փաստը «Արաբկիր» ԲՀ-ի մանկական ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանն է մատնանշում` ռևամատոլոգիայի բաժնում սայլակին գամված երեխա այլևս չկա:
Հոկտեմբերի 12-ը Պատանեկան արթրիտի համաշխարհային օրն է:



