շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և շահագործման հանձնվել

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և շահագործման հանձնվել

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման:

«Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ:

Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով:

Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»,- հայտնում են քաղաքապետարանից:

  • Կիսվել: