ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ունենք կամավորների բավարար տվյալներ, դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը. ԱՆ խոսնակ

Ունենք կամավորների բավարար տվյալներ, դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, որ նախարարության՝ կամավորների հավաքագրման կոչին մեծ թվով մարդիկ են արձագանքել:

«Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»,- գրել է նա:

  • Կիսվել: