Տեր Զարեհը միացել է անհետ կորածների և գերեվարվածների հարազատների ակցիային
Այս մարդկանց պահանջն արդար է, իրենք պահանջում են իրենց զավակների վերադարձը, որը պետք է պատկան մարմինները կազմակերպեն և ոչ թե բախտի քմահաճույքին հանձնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու քահանա Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, որը մասնակցում է անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների ակցիային։
Նա նշեց. ՛՛Մենք միանում ենք նրանց, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք, և նրանք ավելի լուրջ զբաղվեն այս խնդրով՛՛:
Դիտարկմանը, թե Ամենայն հայոց կաթողիկոսը միացել էր վարչապետի հրաժարականի պահանջին, ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք, քահանան նշեց, որ կիսում է վեհափառ հայրապետի մոտեցումը այդ հարցի շուրջ։
՛՛Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն էլ է միացել այդ կոչին, միացել են ազգի ապագայով մտահոգ բոլոր մարդիկ։ Երբ երկուսուկես տարի առաջ անընդհատ ասվում էր՝ եկեղեցին առանձին է պետությունից ուզում էին եկեղեցուն այս պրոցեսներից հեռու պահեին, երբ եկեղեցու վճռորոշ ձայնը պետք է հնչեր, դրանից մտահոգված էին և ուզում էին, չմոռանանք որ եկեղեցին 700 տարի եկեղեցին պահել է պետություն՝ առանց պետականության և բանակի և ժառանգել է այսօրվա իշխանություններին։ Թող բարի լինեն այսօրվա պարտքը կատարեն բարեխիղճ ձևով, որ եկեղեցին ստիպված չլինի միջամտելու՛՛,-նշեց նա։