երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
«Սուրմալու»-ում տուժած քաղաքացիներից 2-ը դեռ հոսպիտալացված են

«Սուրմալու»-ում տուժած քաղաքացիներից 2-ը դեռ հոսպիտալացված են

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից այս պահին 2-ը դեռ բժիշկների հսկողության տակ են: Նրանց առողջական վիճակը լավ է և առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից: Այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը

Նրա տեղեկացմամբ վնասվածներ ստացած քաղաքացիներից մեկը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, իսկ մյուսը Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Հիշեցնենք, որ պայթյունի օրվանից սկսած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են: Այս պահին անհետ կորած է համարվում 1 քաղաքացի: 

  • Կիսվել: