Մոսկվան նախկինի պես կարծում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը բխում է երկու երկրների շահերից. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը: Սպասվող հանդիպման մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այցը Բիշքեկ տեղի է ունենում երկակի օրակարգի համատեքստում, երբ Հայաստանում ընդդիմության ձերբակալություններ են իրականացվում, ինչպես նաև այն հայտարարություններից հետո, թե Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ձևափոխվել են։
Մեկնաբանելով այս ամենը՝ Պեսկովը նշել է. «Հիանալի հնարավորություն է դա բարձրագույն մակարդակով քննարկելու համար»:
Լրագրողը ճշտել է՝ արդյոք երկու երկրների առաջնորդները կքննարկե՞ն վերոնշյալ հարցերը։ «Դե իհարկե, անպայման»,-վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով. «Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ գործընկերությունը մեր երկու երկրների համար այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին»:
Տեսանյութը՝ այստեղ:



