Ուիթքոֆն ու Քուշները հեռացել են Կրեմլից
ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը լքել է Կրեմլը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Կայքը հիշեցնում է, որ այսօր Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ամերիկացի բանակցողների հետ։
Հանդիպման ընթացքում Պուտինը, ի թիվս այլ բաների, առաջարկել էր Կոնստանտինովկայում կազմակերպել մարդասիրական առաքելություն՝ հիմնվելով Օլեշկիների փորձի վրա։ Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։



