երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի ու Քուշների այցը Պակիստան

Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի ու Քուշների այցը Պակիստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունը պակիստամն, ուր նրանք պետք է մեկնեին Իրանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Թրամփը, տեղեկացնում է Fox News-ը:

՛՛Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցն Իսլամաբադ։ Իրանցիների ղեկավարության ներսում ահռելի ներքին պառակտում ու շփոթմունք է տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատուն, այդ թվում՝ իրենք։ Նաև՝ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, նրանք ոչինչ չունեն։ Եթե ուզում են խոսել, միակ բանը, որ պետք է անեն՝ պարզապես զանգահարելն է՛՛,-գրել է Թրամփը:

Իր հերթին Axios-ը, հղում անելով Թրամփին, գրում է, որ Ուիթքոֆի և Քուշների պակիստանյան այցի չեղարկումը չի նշանակում Իրանի նկատմամբ ամերիկյան հարձակումների վերսկսում։

՛՛Ո՛չ, չի նշանակում։ Մենք այդ մասին դեռ չենք մտածել՛՛,-ասել է ԱՄՆ առաջնորդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այսօր Պակիստան էր մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

  • Կիսվել: