երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կրեմլում մեկնարկել են Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները

Կրեմլում մեկնարկել են Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների միջև բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Կրեմլի հրապարակած լուսանկարում երևում է, որ մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուիթքոֆըև Քուշները Մոսկվա են ժամանել Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո։

Իր հերթին Axios-ը հայտնել է, որ ավելի ուշ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: