ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայկ Մարտիրոսյան-Շահրիյար Մամեդյարով՝ 1-1․ Total Chess World Championship Tour Pilot 2026

Հայկ Մարտիրոսյան-Շահրիյար Մամեդյարով՝ 1-1․ Total Chess World Championship Tour Pilot 2026

Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Առաջին պարտիայում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, իսկ պատասխան պարտիայում հաղթել է սևերով:

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։ Այս խումբը անվանել են «մահվան խումբ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկը հաղթել էր Մամեդյարովին։

  • Կիսվել: