ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Սիրիկ քաղաքին. աղբյուր
ԱՄՆ-ի հարվածի թիրախ է դարձել Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հարվածի հետևանքով ավերածությունների կամ զոհերի մասին, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ ավելի վաղ մերիկացի անանուն պաշտոնյան Kan News հեռուստաալիքին հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նախազգուշացրել է Իսրայելի զինված ուժերին՝ պատրաստ լինել մոտ ապագայում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի հնարավոր վերսկսմանը։



