հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Լուկա Էխվաիան հրաժարական է տվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են երկու անկախ աղբյուրներ, գրում է aliq.ge-ն:

Այս փուլում հայտնի չէ՝ նա պաշտոնը թողել է իր կամքով, թե՞ ազատվել է աշխատանքից։

«Ազատություն» ռադիոկայանը կապ է հաստատեց նախագահի աշխատակազմի թեժ գծի հետ և խնդրել հարցազրույց անցկացնել Էխվայայի հետ։ Ի պատասխան հայտնել են, որ Էխվաիան այլևս չի աշխատում գործակալությունում։

Միխեիլ Կղավելաշվիլին Էխվաիային նշանակել է աշխատակազմի ղեկավար 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Մինչ այդ նա Կղավելաշվիլիի արտաքին գործերի գծով խորհրդականն էր։

 

  • Կիսվել: