Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը համաձայնեցված է. Ուիթքոֆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը: Այս մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտթքոֆը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ առաջընթաց գրանցվել է։ Մարդիկ չէին հավատում, որ մեզ կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները։ Մենք վերսկսել ենք դրանք և պայմանավորվել ենք նոր հանդիպման մասին»:
Նշենք, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններին մասնակցելուց հետո այսօր առավոտյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա:
Հիշեցնենք նաև, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ:



