ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով երրորդ տեղը։

Տիգրան Համբարձումյանին և նրա մարզիչ Տիգրան Հարությունյանին շնորհավորել են հաջողության կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։

 

  • Կիսվել: