Այս տարվա առաջին 9 ամսիներին միգրանտների արտաքսման վերաբերյալ ընդունվել է 143 հազար որոշում. ՌԴ ԱԽ
Այս տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանում ընդունվել է միգրանտներին երկրից արտաքսելու վերաբերյալ 143 հազար որոշում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունտը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ արտաքսման որոշումների թիվն աճել է երեք անգամ։
Ընդհանուր առմամբ, Անվտանգության խորհրդի տեղեկացմամբ, 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 1,8 միլիոն արձանագրություն։
Բացի դրանից, հաղորդվում է նաև, որ Ռուսաստանում օտարերկրացիների ժամանակավոր կացության ժամկետը կրճատելու որոշումների թիվն աճել է 2,5 անգամ։ Մասնավորապես՝ այս տարի նման որոշում է ընդունվել 78,7 հազար մարդու նկատմամբ։
Ըստ Անվտանգության խորհրդի՝ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 4,8 հազար օտարերկրացի, իսկ մոտ 290,8 հազարի մուտքը երկիր արգելվել է։



