Զելենսկին պզնդում է՝ Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպան պետք է դառնա Ռուսաստանի հետ բանակցությունների մասնակիցը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ նա շեշտել է, որ հաջորդ շաբաթը որոշիչ թեստ կլինի, որը կստուգի պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պատրաստակամությունը։
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովին ժամանելիս հայտարարել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ժամանակ դրական առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ պարզ չէ, թե որքան անկեղծ է բանակցություններում ներգրավվելու Մոսկվայի պատրաստակամությունը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ նշել է, որ մինչև տարեվերջ ԵՄ-ն կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ և Ուկրաինայի ֆինանսավորման նոր առաջարկ։
Թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ասելով, որ Եվրոպան պետք է Ուկրաինայի հետ կապված հստակ և միասնական տեսլական ունենա: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ կարևորել է Եվրամիության կողմից Կիևին շարունակական համատեղ աջակցությունը։



