երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Կգա ժամանակ, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան կդառնա տեխնիկական գործընթաց. Միրզոյան

Կգա ժամանակ, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան կդառնա տեխնիկական գործընթաց. Միրզոյան

Կգա ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան կդառնա տեխնիկական գործընթաց։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, երբ կհամաձայնեցվեն քարտեզները, ամբողջ ընթացակարգը և փաստաթղթերը։

«Ադրբեջանը մտահոգություն է հայտնում Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ, իսկ մենք կարծում ենք, որ այդ մտահոգությունն արդեն արտացոլված է խաղաղության համաձայնագրի տեքստում։ Այս հարցում մենք համաձայնություն չունենք։ Միևնույն ժամանակ կա գործող խաղաղություն, տնտեսական համագործակցություն, բայց չկա պայմանագիր»,-պարզաբանել է Միրզոյանը։

Նա նաև ընդդիմությանը մեղադրել է այն բանում, որ վերջինս, սպասարկելով օտարերկրյա պետության շահերը, չի ցանկանում խաղաղություն, որպեսզի իրավիճակը վատթարանա, և իշխանության գալու շանս ունենա, իսկ հետո գա «փրկիչը»։

 

  • Կիսվել: