Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու «անհրաժեշտությունը»՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար
Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը Tagesschau-ին տված հարցազրույցում խոսել է չլուծված հարցերի, այդ թվում՝ ՛՛Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագիրը ստորագրելու համար՛՛, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ գերմանացի նախարարն ընդգծել էՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման կարևորությունը։ Նրա խոսքով՝ գերմանական կողմը վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության և եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ։
Վադեֆուլը հավելել է, որ Ադրբեջանը հուսալի էներգետիկ գործընկեր է Գերմանիայի և Եվրոպայի համար։
«Մենք դիվերսիֆիկացման նպատակով հուսալի գործընկերներ ենք փնտրում։ Ադրբեջանն այդպիսի հուսալի գործընկերներից մեկն է»,-ընդգծել է նա:



