Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին
Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս մասին Բիշքեկում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մոդին զրույցի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի թեմային՝ ասելով, որ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել բոլոր խնդիրները. նա կոչ է արել «շարժվել հենց այդ ուղղությամբ»:
«Մենք այդ ճանապարհով էլ շարժվում ենք»,- ի պատասխան՝ հաստատել է Պուտինը:



