Մենք դիմել ենք մեր պայմանագրային դաշնակիցներին ինչպես հարկն է և չենք ստացել այն օգնությունը, որն իրավունք ունեինք ակնկալել և ակնկալել ենք. Միրզոյանը՝ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մասին
Ես խնդրում եմ ինձ այլևս չխնդրել մեկնաբանել այդ տիկնոջ հայտարարությունները, ես ինչ-որ փուլից դադարել եմ հետևել իր ձևակերպումներին և հայտարարություններին, բայց ամենամեղմ ձևակերպումը կտամ, որ այդ տիկնոջ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ 2022 թվականին Հայաստանն է հրաժարվել ՀԱՊԿ օգնությունից։
Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Իրականությունը տրամագծորեն հակառակն է եղել։ Մենք դիմել ենք և երկկողմ պայմանագրերի հիման վրա ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ում քննարկումը եղել է երկու անգամ, մեր դիմումը եղել է 4-րդ հոդվածով, նշում էին, որ անհրաժեշտ է դրանով դիմել, բայց դրանով չէր։
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք դիմել ենք մեր պայմանագրային դաշնակիցներին ինչպես հարկն է, և մենք չենք ստացել այն օգնությունը, որն իրավունք ունեինք ակնկալել և ակնկալել ենք»:



