երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Նորդուզի սահմանային անցակետն Իրանի և ՀՀ-ի առևտրի և ԵԱՏՄ-ի հետ կապի զարգացման շարժիչն է. իրանցի պաշտոնյա

Նորդուզի սահմանային անցակետն Իրանի և ՀՀ-ի առևտրի և ԵԱՏՄ-ի հետ կապի զարգացման շարժիչն է. իրանցի պաշտոնյա

Նորդուզի սահմանային տերմինալի առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտության մասին Ազատ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի հայտարարությունը կարևոր քայլ է Հայաստանի և Իրանի միջև առևտրի ու տարանցման, ինչպես նաև ԵԱՏՄ շուկաների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Այս քայլը կարող է առավել ակտիվացնել «Արաս» ազատ տնտեսական գոտու ռազմավարական ներուժը, գրում է parstoday.ir-ը:

Ինչպես հաղորդում է IRNA-ն, Ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը Նորդուզ կատարած այցի ընթացքում ընդգծել է սահմանային անցակետում գործող կառույցների համակարգման, տրանսպորտային միջոցների կանգառի ժամանակի կրճատման և մաքսային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Նորդուզի տարանցիկ ներուժն առավելագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները և պարզեցնել մաքսային ընթացակարգերը։
Նորդուզը Իրանի միակ ցամաքային սահմանն է Հայաստանի հետ և Հայաստանի առևտրային երթուղիներին ու ԵԱՏՄ-ին կապվելու շնորհիվ կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացման գործում։ Առկա խոչընդոտների վերացումը կարող է, ապրանքների անցումն արագացնելու և այս տերմինալի արդյունավետությունը բարձրացնելու միջոցով, նպաստել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև արտահանման, տարանցման և համատեղ ներդրումների աճին։

 

  • Կիսվել: