կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը գոնե մի հուշաքար պետք է դներ, 4 հոգի իմ ընտանիքից են գնացել․ «Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատ

Կառավարությունը գոնե մի հուշաքար պետք է դներ, 4 հոգի իմ ընտանիքից են գնացել․ «Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատ

Այսօր լրանում է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին: Պայթյունից տուժածների հարազատները այցելել էին դեպքի վայր։

«Թող մի բան դնեին այստեղ, թե չէ առևտուր են անում։ Կառավարությունը այդ ժողովրդի համար գոնե մի հուշաքար պետք է դներ այստեղ, 4 հոգի իմ ընտանիքից են գնացել»,- լրագրողներին ասաց պայթյունից զոհվածների հարազատներից մեկը։

 

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը 16 մարդու կյանք է խլել, այդ թվում մեկ երեխայի: Մինչ օրս մեկ անձ անհետ կորած է համարվում։

  • Կիսվել: