հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սուրմալու» ԱԿ-ում եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել

«Սուրմալու» ԱԿ-ում եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո եռահարկ կիսավեր շենքը, հարակից վտանգ ներկայացնող շինությունները քանդելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

«Սուրմալու»-ի սեփականատերն է դիմումը ներկայացրել, քանդման թույլտվությունը տրվել է արագացված ընթացակարգով, սակայն դեռևս կոնկրետ քանդման օրը հայտնի չէ։ Քանդման նախապատրաստական աշխատանքները սկսված են։

«Սեփականատերն իր միջոցներով է քանդման աշխատանքները կազմակերպելու, քաղաքապետարանն այլ լիազորություն չունի, բացի թույլտվությունը տալը»,- նշեցին քաղաքապետարանից։

Քանդման նախապատրաստական, տարածքի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։

  • Կիսվել: