Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանը պետք է շինարարությունը տեսնենք․ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
ԹՐԻՓՓ-ի շրջանակում ևս երկու փաստաթուղթ կա, որ առաջիկայում կվերջնականացնենք, որոնցից մեկն ընկերության հիմնադրման փաստաթուղթն է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Զուգահեռաբար տեղի են ունենում գետնի վրա մասնագիտական ուսումնասիրման աշխատանքները։ Ենթադրելի ժամանակացույցից առաջանցիկ տեմպերով ամեն ինչ ընթանում է։ Եթե ոչ այս տարի ուշ աշնանը, ապա գարնանն արդեն մենք պետք է շինարարությունը տեսնենք»:
Միրզոյանը նաև նշել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը իրատեսական են համարում, որ էլեկտրահաղորդման գծերի և էլեկտրաէներգիայի տրանզիտի հարցը կարող է առաջ անցնել երկաթուղու կառուցումից։



