ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել

Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել

«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասել է՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ, հայտնել է News.am-ը: 

Սա դուր չեկավ մարդատարի վարորդին, ով ագրեսիվ տոնով ասել է, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։

Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքեց, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Chevrolet»-ի վարորդը սկսեց վիրավոարքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին, նա իջավ մեքենայից, վազեց տրոլեյբուսի ուղղությամբ, թքեց վարորդ վրա և փորձում էր դուռը քաշքելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձում էին հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։

Երկու մեքենաներն էլ անցնելով խաչմերուկը, կանգնեցին և իջան մեքենայից։ Այդտեղ քաշքշոց սկսվում երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։

Նաև ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակեց իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չէր կարողանում հանգսատանալ և զսպել հուզմունքը։

  • Կիսվել: