Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ20+640-կմ31+620 հատվածում՝ մոտ 11 կմ երկարությամբ, ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Ծածկի տեղադրումից հետո կլրացվեն կողնակները, ճանապարհի նորոգվող հատվածը կկահավորվի ճանապարհային նշաններով ու կգծանշվի։







