Wired․ Nvidia-ի աշխատակիցները չեն աջակցել ընկերության ղեկավարի պաշտոնից Հուանգի հեռանալուն
Nvidia-ի աշխատակիցներից ոչ մեկը չի աջակցել Ջենսեն Հուանգի հրաժարականին լրտեսական սկանդալի պատճառով , հայտնել է Wired պարբերականը՝ հղում կատարելով ընկերության կորպորատիվ պորտալում հրապարակված խնդրագրին։
Հինգշաբթի գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերությունը հայտարարել է նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոններից ընկերության հիմնադիր Հուանգի հրաժարականի մասին՝ Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների շուրջ սկանդալի ֆոնին։ Վերջինս իբր Չինաստանի համար տեղեկատվության աղբյուր է ծառայել։
Դեռևս Հուանգի հեռանալուց առաջ ընկերությունում երկար տարիներ աշխատող ինժեներներից մեկը գրառում էր թողել աշխատակիցների առաջարկությունների բաժնում՝ կոչ անելով տնօրենների խորհրդին որևէ որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել աշխատակազմի կարծիքը։ Այդ ժամանակից ի վեր գրառման տակ ավելի քան 1 600 մեկնաբանություն է հայտնվել։
«Եթե հավատում եք մեր առաքելությանը, վերադարձրեք մեր ղեկավարին», - անանուն գրել է աշխատակիցներից մեկը։
«Մենք բոլորս մարդ ենք և կարող ենք սխալներ գործել։ Ջենսենն այնքան լավ բան է արել, որ արժանի է երկրորդ հնարավորության», - նշել է մեկ ուրիշը։
Ինչպես նշվել է հրապարակման մեջ, պարբերականին չի հաջողվել գտնել Nvidia-ի աշխատակիցների որևէ մեկնաբանություն, որում աջակցություն հայտնված լիներ Հուանգի հրաժարականին։
Չինաստանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Nvidia-ի գործի առնչությամբ ենթադրյալ չինական լրտեսության մասին պնդումները։



