երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. անհետ կորած է 2 քաղաքացի

«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. անհետ կորած է 2 քաղաքացի

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա։ Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։ Նշենք, որ հիվանդանոցներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը մինչև այս պահը շարունակում է բուժում ստանալ։

Այս պահին որոնվում է 2 քաղաքացի՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Վանիկ Ամիրխանյան։

  • Կիսվել: