երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել. օգնության են հասել ջրափրկարարները

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել. օգնության են հասել ջրափրկարարները

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը:

Ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Պ․-ին (ծնված 2005 թ.), Խ․ Գ․-ին (ծնված 2004 թ.), Ս․ Պ․-ին (ծնած 2004 թ.), Է․ Ն․-ին (ծնված 2005 թ.) և հեծանվանավակը մոտեցրել են ափ։

  • Կիսվել: