Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1 սմ-ով՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ կազմելով 1900.64 մետր։ Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 42 սմ-ով։
Միևնույն ժամանակ, Արփա-Սևան ջրատարով նշված ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել 0.622 մլն խորանարդ մետր ջուր։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 175.234 մլն խորանարդ մետր։



