Բերման է ենթարկվել Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարը
Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Արման Մելքոնյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են Մելքոնյանին՝ շտաբում, և հայտնել, որ տեղեկություններ են ստացել, թե նա մարդկանց ուղղորդում է դեպի ընտրատեղամասեր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նրան շտաբից անմիջապես տեղափոխել են ոստիկանության բաժին։



