ՌԴ-ում հրաժարվել են հրատարակել ԼՂ-ի մասին գործեր պարունակող՝ ադրբեջանցի գրողի ժողովածուն
Ադրբեջանցի պոետ-հրապարակախոս Էթիբար Վելիևը Բաքվում Գրքի տանը պատմել է այն մասին, որ ցանկացել է իր բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել Ռուսաստանում, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:
Նա հայտնել է, որ Ռուսաստանում ութ հրատարակչություններ հրաժարվել են տպագրել իր ժողովածուն, որտեղ Ղարաբաղի, Ապրիլյան պատերազմի և «Խոջալուի իրադարձությունների» մասին ստեղծագործություններ կան:
Միայն մեկ հրատարակչություն է համաձայնել տպագրել ժողովածուն, սակայն տպագրվելուց հետո պարզվել է, որ այնտեղ բացակայում են բանաստեղծությունները, որոնք վերաբերել են Խոջալուին, Ապրիլյան մարտերին և շահիդների մայրերին



