չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Ադրբեջանցի զինվորը գործել է հшնցшնք, բայց եկեք այդ իրադրության հետ կապված մեր ադեկվատությունը չկորցնենք. Փաշինյան

Ադրբեջանցի զինվորը գործել է հшնցшնք, բայց եկեք այդ իրադրության հետ կապված մեր ադեկվատությունը չկորցնենք. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչու տեղի բնակչությանը չեն տեղեկացրել ադրբեջանցի զինվորի՝ սահմանի հատման մասին։

Պատասխանելով «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցերին՝ նա հայտարարել է, որ վստահություն չի եղել, թե փախուստի դիմած զինվորը հայկական տարածքում է։ Այն հարցին, թե ինչպես է նա անցել, կպատասխանի քննությունը, ինչպես նաև այն հարցին, թե ինչու ականապատ դաշտերը չեն գործել։

Փաշինյանը կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն փաստարկը, ըստ որի՝ մայրական բնազդը կնոջը թույլ չի տվել սպասել ոստիկանության ժամանմանը, իսկ եթե նա սպասեր, գուցե ոչինչ էլ տեղի չունենար։

Փաշինյանն ընդդիմությանը նաև մեղադրել է ադեկվատությունը կորցնելու մեջ, որը քրեական միջադեպը վերածել է դիվերսիոն-ահաբեկչական գործողության։

Իր հերթին վարչապետը վստահեցրել է, որ տուժածը բուժման ընթացքում ոչ մի բանի կարիք չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: