Իտալիայի իշխանություններն անկարգությունների պատճառով ևս 500 զինվորի կուղարկեն Միլան
Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով: Որոշումն ընդունվել է կառավարության արտակարգ նիստում, որը վարել է երկրի վարչապետ Ջորջիա Մելոնին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ քննարկվել է նաև Միլանի որոշ շրջաններում պարետային ժամ մտցնելը։
Հիշեցնենք, որ Միլանում անկարգությունների ալիքը սկսվել է հոկտեմբերի 17-ին՝ բարձր գների դեմ խաղաղ ցույցերի ժամանակ։ Քաղաքի կենտրոնական հրապարակում և նրա շրջակայքում մարդիկ կոտրել են ցուցափեղկերն ու թալանել խանութները։ Մինչ այժմ ձերբակալվել է ավելի քան 270 մարդ, հիմնականում՝ անչափահասներ։ Հինգ դեռահաս կալանքի տակ է մինչև դատավարությունը։



