ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Իտալիայում ոստիկանները հայտնել են հակակառավարական ցույցերին միանալու մտադրության մասին

Իտալիայում ոստիկանները հայտնել են հակակառավարական ցույցերին միանալու մտադրության մասին

Իտալացի ոստիկանները մտադիր են միանալ երկրում ընթացող հակակառավարական ցույցերին։ Այս մասին տեղեկացնում է Repubblica պարբերականը։

Նշվում է, որ նրանց հիմնական պահանջներն են՝ ապահովել բարձր կենսաթոշակ  և արտոնություններ իրավապահ մարմինների աշխատակիցների համար, ինչպես ավելի վաղ խոստացել էր կառավարությունը:

Բացի այդ՝ ոստիկանները  դժգոհ են հատկապես այն հանգամանքից, որ 2027 թվականի պետբյուջեի նախագծում չի ներառվել ուժային և իրավապահ մարմինների համար հատուկ կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման մասին դրույթը, այնինչ իշխանությունները դա խոստացել էին անել։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ ոստիկանները նշել են, թե նոյեմբերի 20-ին Իտալիայում հայտարարված համազգային գործադուլի շրջանակում նախատեսված բողոքի ակցիաներին իրենք էլ են մասնակցելու՝ որպես ցուցարարներ։

  • Կիսվել: