Իրանն ու Իրաքը համաձայնվել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը կամ նրա անդամներին հանձնել Թեհրանին։ Այս մասին այսօր հայտարարել է Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեքը, տեղեկացնում է իրանական Mehr-ը։

Նշվում է, որ, ըստ դիվանագետի, համաձայնությունը ձեռք է բերվել անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակում։
 

Ալ-Սադեքը նաև պատմել է այս հարցին նվիրված երկու երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին։ Դրան մասնակցել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Աբուդին։