երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

Մեծ Բրիտանիան կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա

Մեծ Բրիտանիան Eurofighter Typhoon կործանիչներ և A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Սաուդյան Արաբիա՝ Եմենի հութիների հարձակումներից քաղաքները և կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունից, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կործանիչները կկատարեն բացառապես պաշտպանական առաջադրանքներ և Սաուդյան Արաբիայի օդային տարածքը կպաշտպանեն անօդաչու թռչող սարքերից ու հրթիռներից՝ չմասնակցելով հութիների դեմ հարվածներին:

A400M ինքնաթիռը կօգտագործվի ռազմական բեռներ և բրիտանացի խորհրդականներին տեղափոխելու համար:

Հաղորդվում է նաև, որ, բացի դրանից, Լոնդոնը 90 օրով երկարաձգել է ավելի վաղ Սաուդյան Արաբիա ուղարկված լիցքավորող ինքնաթիռի առաքելությունը:

 

  • Կիսվել: