հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանին

Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը հարվածել է Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Ջիզան քաղաքի նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է հութիների դեմ գործող Արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին, տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:
 
Նշվում է, որ կոալիցիայի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Թագավորության խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները կարժանանան կոշտ ռազմական պատասխանի։
 
Հիշեցնենք, որ հութիների և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական գործողություններն ակտիվացել են օգոստոսին՝ քառամյա անդորրից հետո, երբ հութիները սկսեցին հարձակվել Կարմիր ծովում գտնվող սաուդյան լցանավերի վրա՝ ի պատասխան եմենական բանակի (որին աջակցում է Էր Ռիադը) կողմից Սանայի օդանավակայանի գնդակոծման։

  • Կիսվել: