Սաուդյան Արաբիան հաստատում է՝ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը
Հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Էր-Ռիադի ֆինանսական թաղամասի և առհասարակ մայրաքաղաքի ամենաբարձր շենքը։ Տեղեկությունը հաստատել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները, հայտնում է The Times of Israyel-ը։
Ինչպես հաղորդվում է՝ մի քանի ժամ առաջ հուժկու պայթյունը ցնցել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, և շատ ականատեսներ հայտնվել են միջադեպի էպիկենտրոնում։
Ըստ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության՝ հարձակումը պատճառել է նյութական վնաս, բայց, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։
Հրթիռակոծման ենթարկված բարձրահարկ շենքում տեղակայված է Հանրային ներդրումային հիմնադրամը։



