հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքացին դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից

Քաղաքացին դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից

Մայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը, օգտվելով փոխանակման կետի աշխատակցի անուշադրությունից, դրամարկղից գողացել է 2000 դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: 47-ամյա տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: