շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
UFC 317. Արման Ծառուկյանն արձագանքել է Թոփուրիայի հաղթանակին

UFC 317. Արման Ծառուկյանն արձագանքել է Թոփուրիայի հաղթանակին

8UFC 317 մրցաշարում Իլիա Թոփուրիայի՝ Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո MMA մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է սոցիալական ցանցերում, գրում է armsport.am-ը:

Մենամարտն ավարտվել է Թոփուրիայի հաղթանակով առաջին ռաունդում՝ նոկաուտով։ Այս հաղթանակով Թոփուրիան դարձել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։

«Չարլզը չպետք է ընդհանրապես տիտղոսի համար մենամարտեր։ Ես կարող եմ շատ հեշտ ավարտել Թոփուրիայի հետ մենամարտը, ամեն ինչ պարզ է։ նա էլ դա լավ գիտի։ Դրա համար է նա խուսափում համար մեկ հավակնորդից», — գրել է Ծառուկյանը։

 

  • Կիսվել: