Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Սոսնովի Բոր բնակավայրը
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Սոսնովի Բոր բնակավայրի նկատմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ բնակավայրը հաջողվել է ազատագրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում։
«Северный ветер» Telegram-ալիքը գրել էր, որ գյուղի համար տևական և համառ մարտեր են ընթացել։ Նշվում է, որ Սոսնովի Բորի գրավումը ռուսական զորքերին թույլ կտա վերահսկել բնակավայրից հարավ ընկած անտառազանգվածը, որտեղ հակառակորդը անձնակազմ էր կուտակում՝ «հյուսիսայինների» թիկունք ներթափանցելու փորձեր իրականացնելու համար։



