Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է երկրի օդային տարածքի ցանկացած խախտմանը կոշտ պատասխան տալու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, հարձակումների վերսկսման սպառնալիքների ֆոնին, ԱՄՆ-ին նախազգուշացրել է Իսլամական Հանրապետության օդային տարածքի խախտման դեպքում վճռական պատասխան տալու մասին, հայտնում է Mehr-ը։
«Իրանի օդային տարածքը զինված ուժերի համար կարմիր գիծ է», — հայտարարել է Վահիդին՝ ընդգծելով, որ դրա ցանկացած խախտում կարժանանա կոշտ և վճռական պատասխանի։
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, Վահիդին առաջին անգամ այցելել է ստորգետնյա հրթիռային համալիր, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է երկու հրթիռի համար նախատեսված նոր արձակման կայանք։
Այցի ընթացքում գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ հակառակորդի հետ կատարվողը միայն սկիզբն է։
Ըստ նրա, հակառակորդին դեռ նվաստացում և պարտություն են սպասվում, իսկ ճշմարտությունը կհաղթանակի ստի նկատմամբ։
Վահիդիին նաև զեկուցել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի մարտական պատրաստականության ներկա վիճակի և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի վերջին ձեռքբերումների մասին։



