կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Լրագրող Գեղամ Բալյանը հայտնել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց վանքի ուղղությամբ թքելու դեպքի մասին։

Այս «արժանապատիվ» արարքը կատարել է հրեական ուլտրաուղղափառ համայնքի ներկայացուցիչը։

 
 

«Ատելությամբ լի այս արարքը տեղի է ունեցել շաբաթի՝ հրեաների հանգստյան օրվա ընթացքում։ Երուսաղեմում քրիստոնյաների դեմ ատելության հողի վրա հանցագործություններ են կատարվում ամեն օր։ Դրանց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում», — գրել է Բալյանը X սոցիալական ցանցում՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը։

Լրագրողը տեղի ունեցածը որակել է որպես քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորում և հայտարարել Երուսաղեմում նման գործողությունների անպատժելիության մասին։

Այս միջադեպին իր մեկնաբանությունում արձագանքել է աշխարհի նախկին առաջին ռակետ Մարտինա Նավրատիլովան։

«Ի՜նչ զզվելի արարք է», — գրել է թենիսիստուհին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: