երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի Հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից

Ուկրաինան դուրս է եկել ՄԱԿ-ի Հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով Կիևը դուրս է գալիս հակահետևակային ականների արգելման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի քարտուղար Ռոման Կոստենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը այս կոնվենցիայի կողմ չէ և զանգվածաբար օգտագործում է ականներ մեր զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ: Մենք չենք կարող շղթայած պահել մեր ձեռքերը, երբ թշնամին գործում է առանց սահմանափակումների»:

  • Կիսվել: