երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ակումբային ԱԱ. Մեսսին և ընկերները լքում են պայքարը, ՊՍԺ-ն շարժվում է առաջ

Ակումբային ԱԱ. Մեսսին և ընկերները լքում են պայքարը, ՊՍԺ-ն շարժվում է առաջ

ՊՍԺ-ն 1/8 եզրափակչիչում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ինտեր Մայամիի» նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Փարիզյան ակումբի կիսապաշտպան Ժոաու Նեվեշը դուբլ ձևակերպեց՝ գոլեր խփելով 6-րդ և 39-րդ րոպեներին: 44-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» պաշտպան Թոմաս Ավիլեսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Առաջին խաղակեսի վերջում վերջնական հաշիվը ձևակերպեց Աշրաֆ Հակիմին:

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում էր և խաղաց ամբողջ հանդիպումը:

ՊՍԺ-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի «Ֆլամենգո» – «Բավարիա» զույգի հաղթողի հետ:

 

  • Կիսվել: