շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դուստրը մահվան ելքով ավտովթարի մասնակից է դարձել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դուստրը մահվան ելքով ավտովթարի մասնակից է դարձել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դուստրը՝ Սիրա Մարտինեսը, մահվան ելքով ավտովթարի մասնակից է դարձել: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում, Վալենսիայի նահանգի Օլիվա քաղաքի մերձակայքում (Լա Սաֆոր շրջան) գտնվող N-332 մայրուղու վրա։ Իրար են բախվել մարդատար ավտոմեքենան ու մոտոցիկլետը:

Հայտնի է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է Մեծ Բրիտանիայի 41-ամյա քաղաքացի, իսկ Էնրիկեի դուստրը գտնվել է ուղևորի կարգավիճակում։ Բախումը ճակատագրական է եղել 20-ամյա մոտոցիկլավարի համար. չնայած բժիշկների ջանքերին՝ երիտասարդը մահացել է դեպքի վայրում՝ մինչ շտապօգնության ժամանումը։ Ինքը՝ Սիրա Մարտինեսը, վթարի արդյունքում որևէ վնասվածք չի ստացել։

  • Կիսվել: