երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ռուսաստանի Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ: Այս մասին հայտնում են թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ ականատեսների վկայությամբ՝ Ալեքսեևսկիի շուկա է ժամանեկ ռուսական ՕՄՕՆ-ը, և տեղի են ունեցել խուզարկություններ:

Ականատեսները հայտնել են, որ հիմնականում ձերբակալվում են ադրբեջանցիներ: Գործարարներին սպառնում են, որ կոչնչացնեն ապրանքները:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է ադրբեջանական հանցավոր խմբավորման մի քանի անդամների, որոնք մեղադրվում են սպանությունների և մահափորձերի մեջ:

Հայտնել էինք նաև, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին:

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ առանց դատավարության կամ հետաքննության իրականացված ցուցադրական, նպատակային սպանություններն ու բռնության ակտերն են՝ ազգային հողի վրա, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգված բնույթը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: